Գիտնականը 10 տարի ապրել է դիակների հետ
ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում սկսվել է վերջին տարիների ամենաշոկային եւ աղմկահարույց դատական գործընթացներից մեկը: Մեղադրյալի աթոռին է հայտնի գիտնական, լեզվաբան Անատոլի Մոսկվինը, ում բնակարանում նախորդ տարվա աշնանը հայտնաբերվել է 26 “տիկնիկ”` մումիայացված մանկական դիակներից պատրաստված:
10 տարի նա ապրել է մահացած երեխաների աշխարհում: Մեկի մյուսի ետեւից նա փորել է մահացած երեխաների գերեզմանները, հանել դիակները, մումիա դարձրել դրանք եւ բերել տուն: Եվ այս բոլոր տարիներին նա սպասել է, թե երբ է գիտությունը զարգանալու այնքան, որ դիակներին կամ ինչպես ինքն է նրանց ավանում` “իր դուստրերին” վերակենդանացնի:
Անատոլին երգել է նրանց համար, մուլտֆիլմեր ցուցադրել, դաստիարակել նրանց եւ երբեք իրեն թույլ չի տվել վիրավորել կամ հարվածել նրանց: Իսկ եթե փոքրիկներից մեկին նա դադարել է սիրել, հետ է վերադարձրել նույն տեղը` գերեզմանատուն:
Հոգեբուժական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Անատոլիի մոտ հոգեկան խանգարում կա, որը թույլ չի տալիս նրան գիտակցել սեփական արարքների էությունը:
Լրագրողների հետ զրույցում Անատոլին հայտնել է, որ ինքը մագիայով է զբաղվում եւ սպասելիս է եղել, թե երբ են թույլատրելու մարդկանց կլոնավորումը, քանի որ ինքն արդեն որոշակի “նյութ” ունի դրա համար: