12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սոցկայքերում շփվելն ավելի լավ է, քան սե՞քսը

Մարդիկ սիրում  են խոսել իրենց մասին, ինչպես նաեւ արտահայտել իրենց մտքերը եւ զգացմունքները սոցկայքերում: Ըստ հետազոտությունների` նման գործողություններն ակտիվացնում են ուղեղի այն  մասերը, որոնք ակտիվանում են սեքսից  եւ շոկոլադ ուտելուց:

Հարվարդի գիտնականները կարծում են, որ պարծենալը  կարելի է համեմատել ուտելիքից եւ սեքսից ստացած հաճույքի հետ: Մարդիկ սիրում են կիսվել իրենց հաջողություններով շրջապատողների հետ: Հետազոտության մասնակիցներից շատերը գերադասել են գովասանական ճառեր ասել սեփական անձի մասին նույնիսկ այն դեպքում, երբ նրանց դրա փոխարեն փող են առաջարկել: Պարծենալուց ստացած հաճույքը կախված չէ նրանից` դա բանավոր է արվում, թե սոցկայքերում: Այդ պատճառով էլ մարդիկ սոցկայքերում կիսվում են նույնիսկ իրենց  ինտիմ կյանքի մանրամասներով:

Մասնագետները կարծում են, որ սա էլ հավանաբար համացանցից կախվածության պատճառ է հանդիսանում  շատերի համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ