Վիկտորյա թագուհու ինտիմ օրագիրը հայտնվել է համացանցում
Բրիտանական Վիկտորյա թագուհու օրագրերում մանրամասնորեն նկարագրվում են նրա ինտիմ կյանքի տեսարանները:
Ուսումնասիրելով եւ մշակելով նրա 141 տետրերը` պատմաբանները հրապարակել են թագուհու օրագիրը: Լույս տեսած ստեղծագործությունը եզակի է նրանով, որ այնտեղ “հավաքված է” Վիկտորյայի ողջ կյանքը` գրված հենց իր ձեռքով: Վիկտորյան այն գրել է ողջ կյանքի ընթացքում` սկսած 13 տարեկանից մինչեւ մահվանից 2 շաբաթ առաջ:
Վերլուծելով 43 հազար էջերը` պատմաբանները եկել են այն եզրակացության , որ օրագրի բովանդակության հիմքում ընկած են թագուհու անձնական կյանքն իր ամուսնու հետ եւ երկիրը կառավարելու մասին մտքերը: Վիկտորիան մանրամասնորեն նկարագրել է իր հետ կատարվող ամեն մի մանրուք: Հատկապես հետաքրքիր են նրա ամուսնու` արքայազն Ալբերտի մասին պատմող տողերը: “Նա բռնում էր իմ ձեռքերից եւ ողջ մարմինս պատում համբույրներով: Ես պատասխանում էի նրան կրքոտ համբույրներով”,-գրել է Վիկտորյան 1840-ի փետրվարին:
Թագուհին առանձին գլուխներ է հատկացրել որդուն` չթաքցնելով իր ուրախությունը եւ խոստովանելով, որ ինքն ու ամուսինը հենց տղա երեխա էին երազում: Վիկտորյան շատ ծանր է տարել սիրելի ամուսնու հանկարծակի մահը եւ օրագրում նկարագրել է իր տառապանքները:
Թագուհու օրագիրն արդեն տեղադրված է համացանցում: