Բրեդ Փիթը շոկի է ենթարկել լրագրողներին /ֆոտո/
Կաննի կինոփառատոնի շրջանակներում ցուցադրված “Կազինոյի կողոպուտը” ֆիլմում գլխավոր դերում հանդես եկող դերասան Բրեդ Փիթը, ֆիլմի պրեմերիային հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ հերքել է այն լուրը, ըստ որի ինքը եւ Անջելինա Ջոլին մտադիր են շուտով ամուսնանալ: “Մենք դեռ օր չենք նշանակել, ազնիվ խոսք: Սակայն հուսով ենք, որ մեր հարսանիքը կկկայնա այն ժամանակ, երբ բոլոր մարդիկ կունենան ամուսնանալու հավասար իրավունքներ”,-խոստովանել է Փիթը:
Լրագրողները հիասթափություն են ապրել առաջիկա հարսանիքի լուրը հերքելու հետ կապված, սակայն Փիթն ավելի “ուժեղ” հարված ուներ նրանց համար: “Կազինոյի կողոպուտը” ֆիլմի թողարկող ընկերությունը լրագրողներից ավելի քան 2 հազար եվրո է պահանջել` Փիթի 20 րոպեանոց հարցազրույցի համար` 125 եվրո մեկ րոպեի համար: Նույնքան ընկերությունը պահանջել է նաեւ Նիկոլ Քիդմանի հետ հարցազրույցի համար: Քրիստեն Ստյուարտի հետ շփումը գնահատվել է 780 եվրո: Սա առաջին անգամն է, որ Կաննի կինոփառատոնի շրջանակներում լրագրողներն ստիպված են վճարել հարցազրույցների համար:
Փիթի կողմից սպասվում էր նաեւ 3-րդ հիասթափությունը` ֆիլմի պրեմիերային Փիթը ներկայացել է առանց Անջելինա Ջոլիի:
Սակայն Փիթի հաղորդած մռայլ տրամադրությունը հիացմունքի է վերածել ռուս գեղեցկուհի մոդել Իրինա Շեյկը, ով բոլոր լուսանկարիչներին օդային համբույրներ է ուղարկել: Իրինան` իր ալ կարմիր զգեստով, սեքսուալությամբ եւ նրբագեղությամբ գրավել է բոլոր հյուրերի ուշադրությունը: