15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

80-ամյա կնոջ թռիչքը գրեթե ողբերգության էր վերածվում /վիդեո/

Քալիֆորնիայի 80-ամյա բնակչուհի Լավերնա Էվերետը, ով ընկերուհիների խորհուրդներին հետեւելով որոշել էր ծննդյան 80-ամյակը տոնել պարաշյուտով թռչելով, ողջ է մնացել միայն իրեն ուղեկցող հրահանգչի վարպետության շնորհիվ: Երբ ինքնաթիռն անհրաժեշտ բարձրության վրա է եղել եւ արդեն թռչելու ժամանակն է եղել, ծեր կինը զղջացել է իր որոշման համար եւ որոշել է չթռչել, հրահանգիչը փորձել է համոզել նրան:

Ստեղծվել է խառնաշփոթ, քանի որ Լավերնան փորձել է դուրս փախչել հրահանգչի ձեռքերից, իսկ վերջինս ցանկացել է համոզել նրան, որ վտանգավոր ոչինչ չկա: Երկար պայքարից հետո նրանք հայտնվել են ազատ թռիչքի մեջ:

Հանկարծ հրահանգիչը պարզել է, որ իր սանը նետել է վրայից պարաշյուտը եւ փրկարար ուսապարկը եւ միայն գոտու հույսին է, որը նրա ծնկներին է հասնելիս եղել:

Բարեբախտաբար, հրահանգիչը չի կորցրել իրեն դժվար իրավիճակում: Նա ամուր գրկել է Լավերնային եւ բացել իր պարաշյուտը: Զույգն անվտանգ եւ ապահով վայրէջք է կատարել, սակայն երկուսն էլ երկար ժամանակ շոկային վիճակում են եղել:

http://youtu.be/Qtb3N7eqejM

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ