Ինչպե՞ս որոշել սեռական կողմնորոշումը
Ոորոշ մարդիկ կարող են ամբոխի մեջ նկատել նրանց, ովքեր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն: Մասնագետները կարծում են, որ այդպես մարդիկ կարող են ենթագիտակցական մակարդակի վրա ընտրել իրենց պոտենցիալ զուգընկերներին:
Վաշինգտոնի համալսարանի մասնագետները կարծում են, որ ինքնատիպ ներքին մեխանիզմները հնարավորություն են տալիս մարդկանց հասկանալ իրենց նմանների սեքսուալ կողմնորոշումը: Ուսումնասիրությանը մասնակցել է 129 ուսանող: Անհրաժեշտ էր, որ նրանք լուսանկարով գնահատեին 95 տղամարդու եւ կնոջ:
Պարզվել է, որ հարցվողներին հաջողվել է 65 տոկոսով տարբերել լեսբուհիների հետերոսեքսուալ կանանցից, իսկ 57 տոկոսով` հոմոսեքսուալներին: Լուսանկարներն առանց ակնհայտ նշանների են եղել, որոնք կարող էին որեւէ կերպ հուշել հարցվողներին:
Տվյալ փորձը ցույց է տալիս, որ մարդիկ մասամբ տարբերում են հոմոսեքսուալներին ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող մարդկանցից` անկախ իրենցից:
Առայժմ հետազոտողներին հայտնի չէ մի բան` ինչու որոշ մարդիկ հոմոսեքսուալներին տարբերում են շատ հեշտությամբ, իսկ մյուսները` ոչ: նրանք ենթադրում են, որ դա հոմոսեքսուալների հետ քիչ շփումից է: