03 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Որ մարզերում են ամենաակտիվ քաղաքացիները

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը տեղեկացրեց, որ մարզային գրասենյակներից ամենաակտիվը դիմումների առումով Գյումրունն է:  Երկրորդ տեղում Կապանն է: <<Դա չի նշանակում է, որ Շիրակի մարզում խնդիրներն ավելի շատ են, դա նշանակում է, որ Շիրակի մարզում իրավագիտակցությունն ավելի բարձր է, և ակտիվ քաղաքացիների քանակն, իմ կարծիքով, շատ ավլի շատ է>>,-նշեց նա:

Անդրեասյանը նշեց, որ ակտիվ քաղաքացիներ ունեն Լոռու մարզում, բայց գրասենյակ չունեն այնտեղ: <<Ունենք գրասենյակ Սյունիքում, բայց այնտեղ դիմումները շատ քիչ են: Էլի ես չեմ կարող որակել, որ Սյունիքի մարզում շատ քիչ են խնդիրները: Այս ցուցանիշները ցույց են տալիս, թե որ մարզում են ավելի ակտիվ քաղաքացիները: Առաջատարները Լոռու ու Շիրակի մարզերն են, որտեղ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության հաար ջանք չեն խնայում՝ դիմելով իրենց իրավունքների ինստիտուտին>>,-նկատեց նա

Անդրեասյանն ասաց, որ Գավառում այս առումով միջին վիճակ է: Նա նշեց, որ ամենապասիվը Տավուշի մարզն է: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ