13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Իմ հոգում չկա ատելություն ոչ մեկի հանդեպ, բայց ես երբեք չեմ մոռանա. Մարգարիտա Սիմոնյան

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Թվիթերի իր էջում մի շարք գրառումներ է արել Հայոց ցեղասպանության մասին, պատմել է իր նախնիների պատմությունները, որոնք Ցեղասպանության ականատեսներն են եղել:

«Հարյուր տարի առաջ սպանել են իմ մեծ տատի ընտանիքը:  Nրա ծնողներին, ավագ եղբայրներին ու քույրերին սպանել են նրա աչքի առաջ»:

«Իմ մեծ տատին և նրա փոքր քրոջը` Ալիսային, վերցրել է մի թուրք ընտանիք: Փոքրիկ, գեղեցիկ աղջիկներին չգիտես ինչու չէին սպանում»:

«Իմ մեծ տատը թուրք ընտանիքից փախել է Ղրիմ: Այդպես մեր ընտանիքը հաստատվել է Ռուսաստանում: Նրա քույրը մնացել է Թուրքիայում: Մենք չգիտենք նրա ճակատագրի մասին»:

«Այսօր Հայաստանը եւ աշխարհի այն հատվածը, ում համար խիղճը և ճշմարտությունը քաղաքական շահերից ավելի կարևոր են, հիշում են այդ զոհերին»:

«Իմ հոգում չկա ատելություն ոչ մեկի հանդեպ: Բայց ես երբեք չեմ մոռանա»,- գրել է նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ