09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինտիմ կյանքի հաջողությունը կախված է ոչ միայն զույգի համատեղելիությունից

Ինտիմ կյանքի հաջողությունը կախված է ոչ միայն սեռական առումով զույգի համատեղելիությունից, այլ նաեւ նրանց միջեւ ձեւավորված հարաբերություններից, հայտնում են ամերիկացի գիտնականները:

Չափազանց մտերիմ կամ հակառակը` չափազանց սառը հարաբերությունները կարող են բացասաբար ազդել սեքսի վրա: 127 մարդ մասնակցել է գիտնականների հետազոտությանը, որի արդյունքներն ապացուցել են, որ սերտ կապ կա ընտանիքում հարաբերությունների զարգացման եւ սեքսուալ բնույթի խնդիրների միջեւ` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Այն տղամարդիկ եւ կանայք, ովքեր վախենում են, որ իրենց կլքեն, ովքեր ֆիզիկապես եւ զգայապես ուժեղ են կապվում իրենց 2-րդ կեսի հետ, ավելի հաճախ են բախվում սեքսուալ բնույթի խնդիրների հետ:

Այն մարդիկ, ովքեր չափազանց մտերմության դեպքում զգում են անհարմարավետություն, հաճախ են դժգոհում, որ իրենց մոտ նվազում է լիբիդոն, օրգազմի հետ կապված խնդիրներ են առաջանում : Գիտնականների տվյալները խոսում են այն մասին, որ սեքսուալ ֆունկցիաների խանգարման դեպքում դրանց բուժման փոխարեն առաջին հերթին հարկավոր է ուսումնասիրել զույգերի հարաբերությունների հոգեբանական կողմը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ