18 Մայիսի, Saturday, 2024
KFC

100 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում… Պուտինի ուղերձը հայերին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է «Աշխարհն առանց ցեղասպանության» հիշատակի երեկոյի մասնակիցներին: Նա կոչ է արել միջազգային հանրությանը դիմակայել ցանկացած տեսակի ցեղասպանություններին, գրում է Կրեմլի կայքը:

«Հարգելի ընկերներ,

1915թ. ապրիլի 24-ը ողբերգական տարելից է, որը կապված է Հայոց ցեղասպանության՝ «մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի եւ ողբերգական իրադարձություններից մեկի» հետ։100 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում ընկալել են իբրև սեփական ցավ ու աղետ:

Ռուսաստանը դրսեւորել եւ դրսեւորում է օբյեկտիվ եւ հետեւողական դիրքորոշում, ազգային հողի վրա զանգվածային ոչնչացմանը չի կարող արդարացում լինել։

Իսկ միջազգային հանրությունը կոչված է անելու ամենը, որպեսզի նման չարագործությունները ոչ մի տեղ և երբեք չկրկնվեն:

Հայերի և տարածաշրջանում այլ ժողովուրդների նոր սերունդները պետք է հաշտ ու համերաշխ ապրեն` չիմանալով այն սարսափները, որոնց հանգեցնում են կրոնական թշնամանքի հրահրումը, ագրեսիվ ազգայնականությունը և այլատյացությունը: 

«Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում բնակվող բոլոր հայերին մաղթում եմ բարիք, խաղաղություն և ամենայն բարիք: Հավերժ հիշատակ զոհերին»,-ասել է Պուտինը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ