03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գիշերը ձերբակալվել է սպանության գործով հետախուզվող Սեւանի նախկին քաղաքապետի որդին

Ոստիկանությունը այս գիշեր հայտնաբերել է Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի (Մողես) որդուն՝ Արթուրին, ով հետախուզվում էր Սեւան քաղաքի 44-ամյա բնակչի սպանելու գործով հարուցված քրգործի շրջանակներում:

Ոստիկանությունից այս կապակցությամբ հայտնում են. «Ապրիլի 22-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  ծառայողները  Երևան քաղաքի Աբելյան փողոցից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արթուր Ա.-ին, ով ապրիլի 9-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով (Սպանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով):

Ապրիլի 9-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Սեւանի հիվանդանոցից ապրիլի 5-ին՝ ժամը 21:40-ին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սևան-Երևան ճանապարհի 59-րդ կմ-ին կից ցեմենտի առաքման կետի պահակատուն և հայտնաբերել 1971թ. ծնված Կ.Մնեյանի դիակն ու տեղափոխել հիվանդանոցի դիահերձարան:

Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել էին բռնության հետքեր։

«Նախաքննությամբ պարզվել է, որ Կ.Մնեյանը դեպքի օրը՝ 2015 թվականի ապրիլի 5-ին, մասնակցել է Սևան քաղաքում գտնվող ռեստորաններից մեկում կազմակերպված մատաղի արարողությանը։ Միջոցառման ավարտից հետո վերջինս մի քանի այլ անձանց հետո տուն գնալու նպատակով նստել է քաղաքացի Հ.Թադեւոսյանի ավտոմեքենան, որը վարել է Ա.Ալեքսանյանը։ Ավտոմեքենայի մեջ առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի։

Արդյունքում՝ ղեկին գտնվող Ա.Ալեքսանյանը փոխել է ավտոմեքենայի ուղղությունը եւ գնացել ռեստորանային համալիրին կից գտնվող ցեմենտի առաքման կետի տարածք, Մնեյանին իջեցրել ավտոմեքենայից եւ երկու հոգով ծեծել։ Ստացած մարմնական վնասվածքներից Կ.Մնեյանը տեղում մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշումներ է կայացրել Ա.Ալեքսանյանին և Հ.Թադևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանց նկատմամբ որպես  խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ  հայտարարվել հետախուզում»,- ասվում էր քննչական կոմիտեի հաղորդագրությունում՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու միջոցներ են ձեռնարկվում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ