17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Հանցագործի քեֆը». Առավոտ

«Առավոտի» խմբակգրականում կարդում ենք.

«Թուրքիայի իշխանությունների մտահղացումը`ի հեճուկս  հայերի  ապրիլի 24-ին անցկացնել սե­փական միջոցառումը, չէի ասի, որ շատ փայլուն գաղափար էր: Ցանկացած քւսյլ, որի նպատակն է ինչ-որ բանից ուշադրություն շեղելը, ինչ-որ բանի հակադրվելը, ուզես չուզես՝ սեւեռում է մարդկանց ուշադրությունը հենց այն իրադարձության վրա, որը դու ցանկանում էիր ստվերել:

Եթե դու հան­ցագործություն ես կատարել, ապա ավելի լավ է, իհարկե, որ մեղքդ խոստովանես: Բայց եթե պատրաստ չես խոստովանել, ապա գերադասելի է՝ լռես: Իսկ ամենավատ տարբերակն է հանցա­գործության օրը ցուցադրական «քեֆեր» կազմա­կերպելը: Դա նույնպես հանցագործությունը խոս­տովանելու անուղղակի ձեւ է:

Թուրքիայի միակ օգուտը կլինի այն, որ մենք՝ հա­յերս, բարդույթավորվենք այն կապակցությամբ, թե ովքեր են գնալու «հանցագործի քեֆին» , իսկ ովքեր են գալու Երեւան: Հաշվի առնելով մեր ազ­գային բնավորության որոշ գծերը՝ շատ հավանա­կան է, որ մենք քեն պահենք Գալիպոլի պատվի­րակություն ուղարկած երկրների հանդեպ եւ սկ­սենք նրանց ամոթանք տալ:

Իրականում ինձ, օրինակ, աոանձնապես չհուզեց, որ Գալիպհլիում Զիբուտին, Հարավային Սուդանը կամ Չաղը ներ­կայացված կլինեն աոաջին դեմքերով: Չնայած դրանք բավականին տաք երկրներ են, բայց այդ երկրների ներկայությունից կամ բացակայությունից մեզ ոչ սաոն է, ոչ՝ տաք: Ես, իհարկե, կողմ եմ ժողովուրդների բարեկամությանը, բայց հայ-չադական բարեկամությունը երեւի մեր արտաքին քաղաքական աոաջնահերթություններից չէ:

 Օրինակ՝ ալն հանգամանքը, որ Թուրքիա Են մեկնելու նախկին Հարավսլավիայի գրեթե բոլոր երկրների ղեկավարները, իսկ Սերբիայի նախա­գահը գալու է Երեւան, խոսում է այն մասին, որ աշխարհաքաղաքական առումով որոշ բաներ աոանձնապես չեն փոխվել: Հիշենք, մասնավորա­պես, որ Աոաջին համաշխարհային պատերազմի գլխավոր թատերաբեմերից մեկը հենց Բաբան­ներն էին, իսկ առիթը դարձսսվ Սարաեվոյում հն­չած կրակոցը:

100 տարվա ընթացքում էական փոփոխություն չի կրել Բրիտանիայի քաղաքականությունը: Այդ երկրի նավատորմը առաջվա պես չի կարող բարձրանալ մեր լեռնաշխարհը, բայց մեծ հաճույ­քով լողում է Միջերկրական ծովում՝ որսալով նավ­թային հոսքերը: Անսպասելի եւ գոնե ինձ համար ոչ այնքան հասկանալի դրական շրջադարձ են կատարում Գերմանիան եւ Ավստրիան, որոնք նույնպես 100 տարի առաջ Թուրքիայի դաշնա­կիցներն էին:

Ռուսաստանը շարունակում է այսպես թե այնպես մնալ մեր դաշնակիցը, թեեւ՝ նույնքան «հուսալի, որքան մեկ դար առաջ էր: Բայց բոլոր դեպքերում հաշվել, թե քանի հոգի է գնացել այստեղ եւ այնտեղ, եւ այդ հողի վրա մր­ցավազք սկսել՝ անիմաստ է: Սա այն դեպքն է, երբ որակը շատ ավելի կարեւոր է, քան քանակը» :

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ