18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արմեն Աբազյանը ինչքան ուժ ուներ՝ հեղինակազրկեց ԱԱԾ-ն․ Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արմեն Աբազյանը ինչքան ուժ ուներ՝ հեղինակազրկեց ԱԱԾ-ն։
Հեռանալով որպես ոչնչություն, ով նիկոլի հետ կազմաքանդեց Արցախի ինստիտուտները, քաղաքական սպառնալիքներով ու շանտաժով մաքրեց նիկոլի ճամփան և պահեց նիկոլի աթոռը։
Զարմանում եմ, որ հիմա պատճառներ են հրապարակվում՝ իբր Աբազյանը ապօրինի հրաման չի կատարել։ Մինչև էդ արածները օրինակա՞ն էին: Նիկոլն էլ է զարմացել, որ էդքան հանցանք վրեն շալակածին մի հատ ավել, մի հատ պակաս, ինչ տարբերություն՝ պիտի լինի։
Ասում էինք՝ հերթով փուռն եք գնալու ու նիկոլի համար կապ չունի՝ ինչքան հանցանք ես արել իր համար։ Օրինակներն ինձնից շատ կարող եք թվել։ Էս ամեն ինչը տեսնելով, այսօրվա ապօրինի հրաման կատարողներն ինչի՞ մասին են մտածում: Մտածում են հերթն իրենց չի հասնելու՞: Վահեն, Քյարամյանը, դհոլչին, խուլիգանապետ Արամը,մի շարք բարձունքի դատավորներ, բդխ Կարենը և այլք ևս մտածում էին, թե իրենց հերթը չի հասնելու։
Պետությունը վերականգնվելու է՝ իր հետ սրբելով տանելու է բոլոր ապօրինությունները»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ