18 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այն ինչ հենց հիմա կատարվում է Սամվել Կարապետյանի շուրջ, դատապարտելի է․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այն ինչ հենց հիմա կատարվում է Սամվել Կարապետյանի շուրջ, դատապարտելի է եւ շատ վատ։Երկրում կան մարդիկ, որոնց հանդեպ էս կարգի բռի գեղցիական հարձակումները խստորեն կպատժվեն, հաստատ։Կարեն Կարապետյանին ճանաչում եմ հազար տարի, իսկ Սամվել Կարապետյանի գործունեությունը եւ գործերը ինքնին խոսում են երկու եղբայրների մեծագույն հայ լինելու, ճիշտ քաղաքացի եւ հայրենասեր քաղաքացի լինելու մասին։Կարապետյանների մասին շատ տեսանելի խոսում են նրանց գործերը, նվիրումը, անսահման բարությունը, երկիրը շենացնելու նրանց տարիների տեսանելի աշխատանքը։ Սամվել Կարապետյանը, այսօր իր կարճ խոսքում, զուտ պաշտպանել է առաքելական եկեղեցին եւ հավատը։
Խստորեն դատապարտում եմ այն, ինչ հենց հիմա դա հրահրում է Սամվել Կարապետյանի շուրջը։
Վստահ եմ, էս մեկը չի մարսելու։ Մնալու է կոկորդին։
Ինչպես շեշտում է Կարեն Կարապետյանը՝ իրենք մշեցի են։
Իսկ, մշեցին չի հանդուրժի այս գռեհիկ, կոպիտ, սխալ եւ անբարո վարքագիծը, ընդդեմ հայ մարդու, մեծ բարեգործ, հայրենասեր եւ ազնիվ մարդու։ Նաեւ՝ համաշխարհային հռչակ ու ճանաչում ունեցող մարդու, գործարարի եւ բարերարի հանդեպ։
Կարծում եմ, Սամվել Կարապետյանի բոլոր ընկերները պարտավոր են հենց հիմա արձագանքել եւ կողմնորոշվել, ո՞ր կողմում են, իրենց ընկերոջ եւ կարգին քաղաքացու, թե՝ դավաճանների խմբակի»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ