02 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմենն Աշոտյանն ուղիղ 2 տարի է անազատության մեջ է․ Աբրահամյան

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմենն Աշոտյանն ուղիղ 2 տարի է անազատության մեջ է, որից 15 ամիսը` քրեակատարողական հիմնարկում, իսկ 9-ը ամիսը` տնային կալանքի ռեժիմում:
Թե ինչի/ինչերի միջով են անցել Արմենի ընտանիքն ու մերձավոր հարազատները շատ դժվար է նկարագրել:
Արմենն իր տեսակով մարտիկ է, պայքարի իսկական խորհրդանիշ, ում անազատության մեջ պահելով կոտրել, իր համոզմունքներից հետ պահել իշխանությանը բնականաբար չհաջողվեց:
Քաղաքական գործունեության, տեղաշարժի, խոսքի ազատության բազմաթիվ սահմանափակումների պայմաններում Արմենը մեր քաղաքական իրականության անբաժանելի մասն է, դաշտի հիմնական դերակատարներից, ով հիմա էլ մեծ ներդրում ունի հայրենավաճառ, ուրացող իշխանությունների դեմ պայքարում:
Ազատությո՛ւն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին և իրենց քաղաքական համոզմունքների համար իշխանության քաղաքական հետապնդումների ենթարկված/ենթարկվող բոլոր գործիչներին«:
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ