02 Մայիսի, Saturday, 2026
KFC

Խստորեն դասապարտում ենք Հայաստանում իշխանությունը բռնազավթած, դրածո ռեժիմի կողմից ազգային գործիչ, բարերար եւ հայ ժողովրդի ականավոր զավակ Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումների զարհուրելի եւ ապօրինի դրսեւորումները․ ՀՀԿ ԳՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցության  գործադիր մարմինը  հայտարարություն է տարածել․
«Խստորեն դասապարտում ենք Հայաստանում իշխանությունը բռնազավթած, դրածո ռեժիմի կողմից ազգային գործիչ, բարերար եւ հայ ժողովրդի ականավոր զավակ Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումների զարհուրելի եւ ապօրինի դրսեւորումները, եւ մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում իրեն եւ Կարապետյանների ողջ ընտանիքին։
Ազգայինի դեմ ներկայիս ռեժիմի գարշելի արշավը չէր կարող շրջանցել նաեւ համահայկական արժեքներին հավատարիմ եւ ազգային կապիտալի բացառիկ ներկայացուցիչ, համահայկական գործիչ Սամվել Կարապետյանին, ով իր կենսագրությամբ եւ գործունեությամբ մշտապես ապացուցել է իր անվարան հավատարմությունը հայոց ազգային եւ հոգեւոր արժեքներին։
Ի մի բերելով վերջին զարգացումները, փաստում ենք, որ կամակատար ռեժիմի կողմից Հայաստանի Հանրապետության փաստացի վերացումը թեւակոխել է ավարտական փուլ, ինչի դեմն առնելու համար պահանջվում են միասնական եւ վճռական ջանքեր»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ