02 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՀՀԿ -ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀԿ -ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները։
Կապիտուլյանտների ռեժիմի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ քայլերը դատապարտելի են ։
Որպես ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ, խստորեն դատապարտում եմ նիկոլիստական հակազգային ու հակապետական ռեժիմի կողմից բարերար Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները։
Ռեժիմի այս քայլերը շարունակությունն են ազգային ինքնության դեմ նրանց կողմից սանձազերծած պատերազմի։
Կարապետյանը ոչ միայն Հայ Եկեղեցու մեծագույն բարերարներից է,այլ նաեւ Հայաստան -Արցախ -Սփյուռք եռամիասնության ջատագովը։
Նիկոլիստական ռեժիմի այս հարձակումը անթույլատրելի է։
Հանրապետականը սատարում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին ու հաստատակամ է վճռականորեն շարունակելու նիկոլիզմի դեմ պայքարը մինչեւ հաղթական ավարտ։
Հայկը չի պարտվելու ոսոխ բելին» ։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ