Հունիսի 20-ին Անկարա այցին ընդառաջ ի՞նչ է անում կինոյի տղեն. Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հունիսի 20-ին Անկարա այցին ընդառաջ ի՞նչ է անում կինոյի տղեն, հայոհոյախոսությամբ շարունակվում է թիրախավորվել Եկեղեցին, ինչպես նաև հայ ազգին ու Եկեղեցուն սատարման հայտարարություն անող բարերար Սամվել Կարապետյանին:
Այնուհետև անվտանգային այս բարդ իրադրության ժամանակ ազատում է ԱԱԾ տնօրենին, պատճառը հասկանալի է, չէ՞, որ անվտանգային խնդիրները չեն։
Հետևությունները թողնում եմ ձեզ հարգելիներս։
Հիմա կարո՞ղ է Նիկոլ ընտրած ու մերժող հպարտ քաղաքացին ենթադրել, որ եթե Նիկոլը այս ծանր ու խրթին պահին անվտանգության խորհրդի նիստ չի գումարում, ռիսկերը գնահատող գործողություններ չի անում, այլ զբաղված է Եկեղեցուն և բարերարներին թիրախավորելով, ապա անվտանգության ու տարածաշրջանային հարցերում իր դիրքորոշումը ձևավորելու հարցերը քննարկելու է Էրդողանի ու Ալիևի հետ։
Չզարմանաք, որ Անկարայից վերադառնալուց հետո, հանկարծ, անվտանգության խորհրդի նիստ հրավիրվի, ներկայացվի այնտեղից բերված առաջնահերթություններն ու գործողությունների քարտեզը»: