Օդն այնքան է աղտոտվել, որ փակել են դպրոցները /Տեսանյութ/
Թաիլանդի Բանգկոկում օդի աղտոտվածությունը ստիպել է ավելի քան 350 դպրոց փակել:
Թաիլանդի մայրաքաղաքն աշխարհում ութերորդ ամենաաղտոտված քաղաքն է:
Մարդկանց խորհուրդ տվեցին աշխատել տնից այն բանից հետո, երբ օդի որակի ինդեքսը (AQI) հասավ 159-ի, հայտնում է IQAir-ը՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի գործընկեր:
Սահմանափակվել է նաև վեցանիվ բեռնատարների մուտքը քաղաքի որոշ հատվածներ։
100-ից բարձր AQI ցուցանիշը համարվում է անառողջ, մինչդեռ 200-ից բարձր ցուցանիշը գնահատվում է շատ վնասակար:
Այսօր առավոտյան, երբ իշխանությունները հայտարարեցին մոտ 100 լրացուցիչ դպրոցների փակման մասին, AQI-ն 185 էր:
Ըստ IQAir-ի՝ տեղական ժամանակով ժամը 11-ի դրությամբ Բանգկոկը զբաղեցնում է աշխարհի ամենաաղտոտված ութերորդ քաղաքը՝ զիջելով Դաքային, Լահորին, Կատմանդուին, Կարաչիին, Դելիին, Մումբային և Հո Չի Մին քաղաքին:
Բանգկոկի աղտոտվածության մեծ մասն այս շաբաթ առաջացել է PM2.5-ի՝ քաղցկեղ առաջացնող միկրոմասնիկների բարձր կոնցենտրացիայի պատճառով:
Քաղաքի PM2.5 մակարդակը ուրբաթ առավոտյան հասել է 108 միկրոգրամի մեկ խորանարդ մետրի համար, ինչը 21,6 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարեկան ուղեցույցը:
Մանրամասները՝ կից տեսանյութում: