17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել /Տեսանյութ/

BBC-ի փոխանցմամբ՝ խոշոր  հրդեհ է բռնկվել Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի առևտրի կենտրոնում:

Հրդեհը տարածվել է 18000 քառակուսի մետր տարածքով և ոչնչացրել ավելի քան 200 խանութ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով հրշեջ բրիգադի հաշվարկները:

Ծուխը բարձրացել է ավելի քան 150 մետր, իսկ առևտրի կենտրոնի տանիքի մի մասը փլուզվել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Հրշեջներին հաջողվել է ամբողջությամբ մարել կրակը հրդեհի բռնկումից 15 ժամ անց։

Հրշեջ ծառայության տվյալներով՝ զոհեր չկան, հրդեհի պատճառները դեռ պարզվում են։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ