18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սպանել են հայտնի տրանսգենդերին /Տեսանյութ/

Թբիլիսիում սպանվել է ամենահայտնի տրանսգենդեր մոդել Կեսարիա Աբրամիձեն:

NewsGeorgia-ի փոխանցմամբ՝ 37-ամյա Աբրամիձեին մահացած են գտել իր բնակարանում՝ դանակի վերքերով։

Կնոջ ընկերները նշում են, որ Կեսարիան երկար ժամանակ նվաստացուցիչ հարաբերությունների (abusive relationships) մեջ է եղել։

Ապրիլին մոդելն ինքն է խոստովանել, որ բազմիցս դարձել է նախկին զուգընկերոջ բռնության զոհը։

Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա մի տղամարդու՝ տրանսգենդեր մոդելի դիտավորյալ սպանության մեղադրանքով։

Հետաքննությունը պարզել է, որ սեպտեմբերի 18-ին մեղադրյալը «խանդի հողի վրա» հարձակվել է Աբրամիձեի վրա և կնոջ բնակարանում հիսունից ավելի դանակի հարվածներ հասցրել նրան։

Տղամարդուն ձերբակալել են։

Հիշեցնենք, որ 2018 թվականին Կեսարիա Աբրամիձեն Վրաստանը ներկայացրել է տրանսգենդերների շրջանում անցկացվող գեղեցկության մրցույթում։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ