Երկրորդ մահափորձը /Տեսանյութ/
Ամերիկան բախվում է քաղաքական բռնության նոր նորմայի:
Տասնամյակներ շարունակ առանց քաղաքական բռնությունների ապրող ԱՄՆ-ն այժմ երկու ամսվա ընթացքում երկու անգամ դա զգացել է.
երկու անգամ էլ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է եղել թիրախը:
Կրակոցներ են հնչել գոլֆի ակումբի մոտ, որտեղ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը գոլֆ էր խաղում:
Քննիչները հայտնել են, որ AK-47 ոճի հրացանով զինված տղամարդը սպասում էր թփերի մեջ
ենթադրյալ հարձակվողին նկատել էին Գաղտնի ծառայության գործակալները, որոնք կրակ էին բացել:
Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել հարևան շրջաններից մեկի մայրուղուց:
Տեղի ոստիկանության շերիֆի խոսքով՝ Գաղտնի ծառայության գործակալների փամփուշտները չեն դիպել տղամարդուն։
Թփերի մեջ հայտնաբերել են AK-47 տիպի ինքնաձիգ՝ օպտիկական դիտակետով, երկու ուսապարկ և GoPro տեսախցիկ։
Մանրամասները՝ կից տեսանյութում: