22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կիրանցում գործի են անցել ուժայինները

«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցում իրականացված միակողմանի զիջման հետեւանքով տասնյակ կիրանցեցիներ զրկվեցին իրենց սեփականությունից՝ երեք տուն, գազի լցակայան, վուլկանիզացիայի կետ, հողատարածքներ, որոնց համար պետությունը խիստ գաղտնի ռեժիմով փոխհատուցումներ է տվել: Մեր տեղեկություններով՝ 11 սեփականատեր մինչ օրս հրաժարվում են փոխհատուցումից․ ի դեպ, ասում են՝ փոխհատուցման չափը չեն էլ ասում, ընդամենը դեմ են տալիս ձեւաթուղթ, որը պետք է ստորագրեն, բայց վստահեցնում են, որ լավ պայմաններով են փոխհատուցվելու։

Մեզ ասացին, որ համառ կիրանցեցիների դեմ վերջին օրերին սկսել են աշխատել նաեւ ուժայինները՝ տեղական մակարդակով, ԱԱԾ եւ ուժային կառույցի այլ աշխատողներ են այցելում փոխհատուցումից հրաժարվողներին եւ փորձում հոգեբանական ճնշում գործադրել, որ կարողանան կոտրել։ Եթե Կիրանցի բնակիչները մինչեւ վերջ ամուր մնան, իրենց սեփականության վկայականներով նախ ներպետական ատյաններին կարող են դիմել, ապա՝ միջազգային դատարան»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ