Լոս Անջելեսում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել /Տեսանյութ/
Երկուշաբթի կեսօրին Կալիֆորնիայի Լոս Անջելեսի մերձակայքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որը ցնցել է տները և բնակիչներին :
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ 4,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Լոս Անջելեսի կոմսությունում՝
Հոլիվուդի հայտնի նշանից և Գրիֆիթի աստղադիտարանից ոչ հեռու, Հայլենդ պարկի մոտակայքում:
Այն զգացվել է մոտակա քաղաքներում՝ Փասադենայում և Գլենդելում, և մինչև ափամերձ շրջաններ՝ Մանհեթեն Բիչ և Էլ Սեգունդոն:
Երկրաշարժից ցունամիի նախազգուշացում չի եղել, հայտնել են USGS-ից:
Լոս Անջելեսի հրշեջ վարչությունը հայտնել է, որ քաղաքի 106 հրշեջ կայանների բրիգադները ամբողջական ուսումնասիրություն են կատարել Մեծ Լոս Անջելեսի տարածքում՝
կառուցվածքային վնասների կամ այլ խնդիրների համար:
Երկրաշարժը սկզբում գնահատվել է 4,7 մագնիտուդով, սակայն ավելի ուշ ԱՄՆ երկրաբանական ծառայության կողմից այն իջեցվել է մինչև 4,4 մագնիտուդ:
Տարածքը վերջին շաբաթների ընթացքում տեսել է մի քանի 4 և 5 բալ ուժգնությամբ երկրաշարժեր, այդ թվում՝ անցյալ շաբաթ Կալիֆորնիայի Գրեյփվայն և Բեյքերսֆիլդ քաղաքներում:
Մանրամասները՝ կից տեսանյութում: