08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նավաբեկության պատճառով  25 միգրանտ է զոհվել /Տեսանյութ/

Մավրիտանիայի ափերի մոտ նավի խորտակման հետեւանքով 25 միգրանտ է զոհվել, տասնյակ մարդիկ անհետ կորել են։

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Նուակշոտի մոտ։

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) հայտնել է, որ ավելի քան 190 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, և որ փրկարարական գործողություն է իրականացվում՝

մարդկանց դուրս բերելու համար։

Մավրիտանիայի առափնյա պահպանությունը փրկել է 103 միգրանտի և հայտնաբերել 25 դի։

ՄՄԿ-ն հայտնել է, որ մոտ 300 մարդ Գամբիայում նստել է փայտե պիրոգի նավ և յոթ օր անցկացրել ծովում, մինչև նավը շրջվել է հուլիսի 22-ին:

Ըստ Ca-minando Fronteras բարեգործական կազմակերպության՝ 2024 թվականի առաջին հինգ ամիսներին ավելի քան 5000 միգրանտ է զոհվել՝ փորձելով ծովով Իսպանիա հասնել:

Իսպանիայի կառավարության տվյալների համաձայն՝ անցյալ տարի Կանարյան կղզիներ է ժամանել 40 հազար մարդ՝ ավելի քան երկու անգամ ավելի, քան 2022 թվականին։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ