13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

70-ից ավել կետեր ափ են նետել իրենց /Տեսանյութ/

77 կետերից բաղկացած մի ամբողջ խումբ  սատկել է «վերջին տասնամյակների ամենամեծ զանգվածային դուրսնետումից»:

Բրիտանական Divers Marine Life Rescue-ը (BDMLR) հաստատել է, որ Սանդեյ կղզու Թրեսնես լողափում գտնվող կենդանիներից 12-ը դեռ կենդանի էին, երբ հայտնաբերել էին նրանց:

Այնուամենայնիվ, որոշում է կայացվել նրանց էվթանազիայի ենթարկել այն բանից հետո, երբ նրանց օգնելու բոլոր աշխատանքները ձախողվել են:

Կետերի խումբը  ներառում էր արու կետեր մինչև յոթ մետր երկարությամբ, ինչպես նաև էգեր և փոքրիկներ:

Մասնագետներն ասում են, որ դեռ վաղ է իմանալ, թե ինչն է հանգեցրել խրվածության, բայց, ամենայն հավանականությամբ, կետերից մեկը հայտնվել է անախորժության մեջ,

իսկ մնացած խումբը փորձել է օգնել:

Հասարակության անդամներին խնդրում են հեռու մնալ տարածքից մինչ դիահերձման փորձաքննություններ են իրականացվում։

Հիշեցնենք, որ անցած տարի 55 կետեր էին իրենց դուրս նետել ափ և սատկել:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ