04 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դաղստանում ահաբեկիչները կտրել են հոգեւորականի կոկորդը. բազմաթիվ զոհեր կան /Տեսանյութ/

Երեկ զինված գրոհայինները Դերբենտում և Մախաչկալայում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա:

Ահաբեկչությունների դեպքերով քրեական գործեր են հարուցվել։

Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների զոհ են դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք,

այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականը:

Դաղստանում հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմ է սահմանվել։ Ոչնչացվել են մի քանի գրոհայիններ։

Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:

Հունիսի 24-ը, 25-ը և 26-ը Դաղստանում սգո օրեր են հայտարարված ։

Համապատասխան հրամանագիրը քիչ առաջ ստորագրել է շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։

Սգո օրերին հանրապետության ամբողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները

Հանրապետության հասարակական դիտորդական հանձնաժողովի փոխնախագահ Շամիլ Խադուլաևի փոխանցմամբ՝ հայր Նիկոլային Դերբենդի եկեղեցում սպանել են, կտրել կոկորդը։

Նա 66 տարեկան էր։

Մախաչկալայի եկեղեցում Միքայել անունով պահակին գնդակահարել են ատրճանակով։

Քահանաները փակվել են եկեղեցում, սպասում են օգնության:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ