24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Boeing-ը կարող է քրեական հետապնդման ենթարկվել ինքնաթիռի կործանման համար /Տեսանյութ/

ԱՄՆ արդարադատության նախարարությունը (DOJ) հայտնել է, որ քննարկում է Boeing-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը՝ կապված իր 737 Max 2 ինքնաթիռների

մահացու վթարների հետ:

Նրանց պնդմամբ՝ ավիացիոն հսկան խախտել է 2021 թվականին կնքված համաձայնագրի պայմանները, որը պաշտպանում էր ընկերությանը վթարների  հետ կապված քրեական մեղադրանքներից:

Boeing-ը հերքել է, որ խախտել է պայմանագիրը։

Հիշեցնենք, որ վթարները՝ մեկը Ինդոնեզիայում 2018-ին, և մյուսը Եթովպիայում՝ 2019-ին, ընդհանուր առմամբ 346 մարդու կյանք խլեց:

Ինքնաթիռ արտադրողը չի կարողացել «նախագծել, իրականացնել և կիրառել համապատասխանության և էթիկայի ծրագիր՝ կանխելու և հայտնաբերելու օրենքների խախտումները իր

գործունեության ողջ ընթացքում», ասել է DOJ-ը:

Գործարքի համաձայն՝  Boeing-ը վճարել է 2,5 միլիարդ դոլարի տուգանք, սակայն դատախազները որոշել են դատարանին խնդրել քրեական մեղադրանքը հանել երեք տարի հետո:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ