04 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Իրավիճակն առաջնագծում վատթարացել է. ուկրաինական բանակի հրամանատար /Տեսանյութ/

Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարը հայտնել  է, որ իրավիճակն առաջնագծում վատթարացել է ռուսական բազմաթիվ հարձակումների ֆոնին:

Ալեքսանդր Սիրսկին, ով նշանակվել է հրամանատար փետրվար ամսից, ասել է, որ ուկրաինական ուժերը հետ են քաշվել Դոնեցկի արևելյան շրջանի դիրքերից:

Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանը փորձում է օգտվել կենդանի ուժի և հրետանու իր գերազանցությունից, նախքան ուկրաինական ուժերը կստանան ամերիկյան նոր զինատեսակների այդքան անհրաժեշտ պաշարները:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ը համաձայնվեց  Ուկրաինային տրամադրել 61 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթը: Սակայն ԱՄՆ-ի նոր զինատեսակները դեռ պետք է ճանապարհ ընկնեն դեպի առաջնագիծ, որտեղ ուկրաինական զորքերը ամիսներ շարունակ պայքարում են զինամթերքի, զորքերի և հակաօդային պաշտպանության պակասի պայմաններում:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ