22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վթարի է ենթարկվել Անիտա Հարությունյանը. ավտոմեքենայի պետ. համարանիշները անհետացել են դեպքի վայրից

Անիտա Հարությունյանն ավտովթարի է ենթարկվել ու գտնվում է վերակեդանացման բաժանմունքում Մոդել Անիտա Հարությունյանը երեկ երեկոյան ավտովթարի է ենթարկվել, մոդելը ոչ սթափ վիճակում գերազնցելով արգությունը կողաշրջվել է ու բազմաթիվ վնասվածքներով հայտնվել վերակենդանացման բաժանմունքում: Asekose.am-ի ունեցած տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Երևանից դուրս:

Մոդելը չի վարել իր Range rover-ավտոմեքենան, այլ եղել է այլ մեքենայով, որի պետ. համարանիշները անհետացել են դեպքի վայրից: Անիտան ոչ սթափ վիճակում է եղել ղեկին, իսկ մեքենան որը կողաշրջվել է հատուկ միջոցներով շատ արագ հեռացրել են դեպքի վայրից, ինչը մտածմունքի առիթ է տալիս: Նաև շատ խնամքով է պահվում այն հիվանդանոցը որի վերակեդանացման բաժանմունքում պառկած է Անիտան: Վերջին շրջանում մոդելը շատ ակտիվ էր ու դեպքը թաքցնելու հանգամանքը բավականին տարօրինակ է: Ըստ մեր հավաստի աղբյուրների բժիշկները կյանքին վտանգ են տեսնում: Մոդելի հեռախոսահամարին պատասխանում է ընկերուհին, ով որևէ տեղեկություն չի ցանկանում տալ,նշելով, որ տեղեկություն կտա միայն հարազատներին:

Շուտափույթ ապաքինում և առողջություն ենք ցանկանում մոդելին:

Մեր աչքից չի վրիպել նաև դեպքից ժամեր առաջ արված գրառումը. Ես չգիտեմ,թե ինչպիսին եմ իրականում։ Բարի եմ,բայց երբեմն չարությունը մթագնում է ուղեղս։ Ես շատ շուտ եմ վիրավորվում, սակայն երբեմն իմ կատաղությունը սահմաններ չի ճանաչում։ Ես կարողանում եմ սիրել, սակայն ի վիճակի չեմ դա ցույց տալ։ Ես հպարտ եմ, սակայն ներքուստ «լացկան եմ», ով ուղղակի ցավից կուչ է գալիս։ Լավ հիշողություն ունեմ,սակայն երբեմն չեմ կարողանում նույնիսկ մանրուքները հիշել։ Ես չեմ կարողանում ներել նրանց,հանուն որոնց ես անգամ կյանքս կվտանգեի։ Ես սիրում եմ Աստծուն,սակայն կարող եմ երբեմն այնպիսի բաներ անել, որոնց Նա հավանություն չէր տա։ Ես ատում եմ դավաճաններին,ձևացնում եմ, թե ինձ համար նրանք միևնույն են, սակայն հոգու խորքում կարոտում եմ ու դեռ շարունակում սիրել նրանց։ Կարո՞ղ ես, արդյոք, հասկանալ ինքդ քեզ։ Սակայն մի բան ես հաստատ գիտեմ, որ իմ մեջ բարությունը ուժեղ է չարությունից, իսկ սերը՝ ատելությունից։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ