25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Իսրայելական վենդետտա /Տեսանյութ/

Իսրայելի կողմից օկուպացված արևմտյան ափում մի խումբ իսրայելցի վերաբնակիչներ հարձակվել են պաղեստինյան գյուղի վրա:

Երեք իսրայելցի զինվորների հետ դիմակավորված տղամարդը հրկիզել է ավտոտնակում կայանված պաղեստինցու մեքենան:

Իսրայելցի վերաբնակիչները վրեժ են լուծում այն բանից հետո, երբ 14-ամյա հովիվ Բենյամին Ահիմեյրը անհետացավ:

BBC-ի փոխանցմամբ՝ միայն վերջին չորս օրվա ընթացքում իսրայելցի վերաբնակիչները չորս պաղեստինցիներ են սպանել:

Ուրբաթ օրը անհետացած անչափահասը գնացել էր Ռամալլահի շրջանում գտնվող պաղեստինյան Մուղեյիր գյուղ, որտեղ  ոչխարների հոտն էր գտնվում:

Նրա մարմինը հայտնաբերվել է մեկ օր անց, իսկ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ նա սպանվել է «ահաբեկչական հարձակման արդյունքում»:

Տղայի որոնումների ընթացքում տասնյակ վերաբնակիչներ, որոնցից մի քանիսը զինված, արշավել են Մուղայրը:

Նրանք այրել են տներ և մեքենաներ, ինչպես նաև սպանել են 25-ամյա երիտասարդին:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ