15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարները կապ են հաստատել ընտանիքների անդամների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարներին։ Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների անդամների հետ։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։   Բաքվում ապօրինաբար անազատության մեջ են պահվում Արցախի նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ