03 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հարց քահանային.  Չմկրտված մարդիկ մահից հետո դրախտ կգնան թե՞ դժոխք: Նրանց համար թաղման կարգ կատարվու՞մ է.

Քրիստոս հստակ կերպով բացահայտեց փրկության պայմանն` ասելով.

«Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծո արքայությունը մտնել» (Հովհ 3.5):

Ս. Մյուռոնը Հայ Առաքելական եկեղեցում խորհրդանշում է Ս. Հոգու էջքը մկրտվողի վրա:

Անձը ջրի մեջ երեք անգամ ընկղմվելով՝ մկրտվում և Ս. Մյուռոնով դրոշմվելով՝ Սուրբ Հոգու կենդնարար շնորհներն է ստանում։

Սա անհրաժեշտ պայման է յուրաքանչյուր մարդու համար, ով կամենում է քրիստոնյա դառնալ:

Սակայն եթե մարդը մկրտված չէ, դա բավարար պայման չէ ասելու, որ նա դժոխք կգնա:

Դրախտ թե դժոխք գնալը մենք չենք որոշում, այլ՝ Աստված:

Նրանք ովքեր մկրտված չեն, նույնպես փրկության հույս ունեն, սակայն ըստ քրիստոնեական ընկալումների,

նման մարդկանց փրկությունը ոչ թե շնորհով, այլ օրենքով է լինելու:

Իսկ աստվածային օրենքով փրկվելու համար, պետք է այդ օրենքը կատարելապես պահել:

Չմկրտված մարդու համար, թեև թաղման կարգ չի կատարվում, սակայն կատարում ենք հոգեհանգիստ և աղոթում նրա հոգու փրկության համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ