22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հարց քահանային. Ի՞նչ է քավարանը և ո՞ր եկեղեցիներն ունեն քավարանի հասկացությունը:

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու՝ քավարանը Եկեղեցին է, որտեղ այս կյանքում՝ մահվանից առաջ, կարող ենք գտնել մեր մեղքերի քավությունը։

Այն տեղի է ունենում Սուրբ Պատարագի ընթացքում՝ Սուրբ Հաղորդության Խորհրդով, ըստ Ս. Հովհաննես Առաքյալի խոսքի.

Աստծո Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից:

«Եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ ամեն անիրավությունից» (տես՝ Ա Հովհ. 1։9)։

Եկեղեցին, ինչպես երգում ենք ամեն պատարագի ժամանակ, «հրեշտակների բնակարանն է և մարդկանց քավարանը»։

Մահվան պահից հետո մարդն այլևս ապաշխարելու հնարավորություն չունի:

Հանդերձյալ կյանքում իբրև թե գոյություն ունեցող քավարանի գաղափարը հատուկ է Կաթոլիկ եկեղեցուն:

Հայ Առաքելական Եկեղեցին այն չի ընդունում։

Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ