20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ամերիկացին թռչունների ապօրինի որս է կատարել և սպանել շուրջ 3.600 արծիվների. /Տեսանյութ/

48-ամյա ամերիկացին մեղավոր է ճանաչվել սպիտակագլուխ ծովարծիվների ապօրինի որսի և վաճառքի համար:

Թրևիս Ջոն Բրենսոնը 2015թ-ից սկսած կրակել է թռչուններին և վաճառել նրանց մասերն ու փետուրները սև շուկայում:

Հուլիսի 31-ին դաշնային դատարանում նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում և մոտ 250,000 դոլարի տուգանք (195,000 ֆունտ):

Հիշեցնենք, որ սպիտակագլուխ ծովարծիվը Միացյալ Նահանգների ազգային թռչունն է

և պատկերված է ինչպես արժույթի, այնպես էլ ազգային կնիքի վրա:

20-րդ դարի կեսերից այն վտանգված էր որսի, ապրելավայրերի կորստի և միջատասպան DDT-ի օգտագործման պատճառով:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ