24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեսոնևչորրորդ օր ﬔծ պահոց

Կը յիշեմ, Տէ՛ր իմ, այն շնորհքը վերանալոյ մտաց առ Աստուած,

որ քու սուրբերուդ պարգևեր էիր, ինչ զմայլում կ’իմանային հաւատքով

և սիրով՝ որ կը յափշտակէր զանոնք աղօթքի ատեն:

Որոնց մէջ մէկն ալ սուրբ Արսէնն էր, որ արևը մտնելու ատեն դէպ ի արևելք աղօթքի նստելով

կը վերանար, ﬕնչև անգամ գիշերուան անցնիլը չէր իմանար,

առաւօտեան արևին ճառագայթն աչքին զարնելովը կիմանար, աղօթքէ կ’ելնէր:

Ասոնց գլուխ և օրինակ դուն եղար, Տէ՛ր իմ Յիսուս, երբ քու անճառելի մարդկութեամբ,

բոլորովին Աստուծոյ կը յափշտակուէիր. «հանելով զգիշերն ի գլուխ յաղօթսն Աստուծոյ»:

Արդ, ես անարժանս՝ ﬕջնորդ բռնելով զբարեխօսութիւն Մօր քո և կուսի, և աﬔնայն սրբոյ,

և աղաչեմ տո՛ւր ինծի այսօր եօթներորդ աստիճան աղօթից: Եթէ այս շնորհքն ինծի տաս,

որ ﬕտքս բոլորովին քեզ վերանայ, այն ատեն՝

ﬕտքս, սիրտս կը կտրուին երկրաւոր մտածութիւններէ, աղօթքի կը վազեն քեզ դիﬔլով.

Ա՜խ, Տէ՛ր իմ, կը յիշեմ այն սուրբերուն Ալէլուիան, որ երկինքը քեզ կերգեն, ալէլուիա մը՝

յաւիտենական, աղօթք մը՝ անվախճան, զոր Սուրբ Յովհաննէս աւետարանիչ լսեց։

Չունին բան մը քեզմէ խնդրելու, բայց իրենց ﬔծ փառք և ուրախութիւն կը համարին զքեզ օրհնել,

և զքեզ փառաւորել. քանի՛ օրհնեն՝ այնչափ օրհնելնին կու գայ, և այնչափ աւելի կ’ուզեն

փառաւորել:

Այն դասք հրեշտակաց` սերովբէից և քերովբէից, այն դասք առաքելոց և աﬔնայն սրբոց,

որոնց գլուխ և դասապետ Սուրբ Աստուածածինն է, ﬕաձայն, ﬕաբերան, ﬕաբան՝

սուրբ, սուրբ, սուրբ երգելով չեն կշտանար, յաւիտեան կը զմայլին,

իսկ ես ողորﬔլիս ի՞նչպէս կը ձանձրանամ: Եթէ սուրբերը ﬕայն զքեզ փառաւորելու համար

այսպէս չեն դադրիր աղօթելէ, ես որ ողորմութեանդ, քու շնորհքներուդ այսչափ

կարօտութիւն ունիմ, ինչպէս աղօթքս կարճեցնել կուզեմ:

Բայց, Տէ՛ր իմ, այս ամէն բան կուղղուի, եթէ քու այս շաբթուս մէջ ըրած աղօթքներ,

արդիւնքդ, հառաչանքդ խառնելով իմ անարժան աղօթքիս հետ,

երկնաւոր Հօրդ և Հոգւոյն Սրբոյ առջև հանելով՝ այսօր առնես ինծի համար այս շնորհքը:

Հոգին Սուրբ թող զիս սովորեցնէ, զիս զօրացնէ՝ այնպէս նստիլ աղօթքի՝

որ բոլորովին ﬕտքս առ Աստուած վերանայ, յափշտակուի, որ է շնորհք շնորհաց:

Ամեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ