01 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայ ըմբիշները տպավորիչ հաղթանակներ են տարել. /Տեսանյութ/

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի 5 մասնակիցներից առաջինը մրցագորգ դուրս եկավ Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը (97կգ) և տպավորիչ հաղթանակ տարավ թուրք մրցակցի դեմ:

Նշենք՝ Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության 6-ակի չեմպիոն է։

Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար պայքարեց աշխարհի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը՝ մրցելով թուրք Յուսուն Բասարի հետ և նույնպես հաղթանակ տարավ՝ հնարավորություն չտալով հետագա պայքարի համար:

Հաշիվը դարձել էր 7:0:

Գոտեմարտի ավարտից 30 վայրկյան առաջ թուրք ըմբիշն արդեն հանձնվել էր եւ այլեւս չէր պայքարում:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ