Պուտինի հարցազրույցը ամերիկացի հաղորդավարի հետ. /Տեսանյութ/
Նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ կարծում է, որ կարելի է համաձայնություն ձեռք բերել անցյալ տարի Ռուսաստանում կալանավորված ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին ազատելու համար:
Խոսելով ամերիկացի հաղորդավար Թակեր Կառլսոնի հետ՝ Պուտինն ասել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են լրագրողի վերաբերյալ, որը կալանավորված է լրտեսության մեղադրանքով:
Հարցազրույցում Պուտինը խոսել է Ուկրաինայի, ԱՄՆ նախագահների և ԿՀՎ-ի մասին:
Սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի առաջնորդը նստում է արևմտյան լրագրողի հետ այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թվականին ներխուժեց Ուկրաինա:
Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցից հետո ամերիկացի լրագրողը Ռուսաստանի նախագահին խելացի զրուցակից է անվանել և հավելել՝ «դրանում կասկած չկա», ինչպես նաև նշել է, որ պետք է խելագար լինել մտածելով, թե Ռուսաստանը կզիջի Ղրիմը:
Մանրամասները՝ կից տեսանյութում: