10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Մեծ Բրիտանիան առաջին անգամ լազերային զենքով թիրախ է խոցել. /Տեսանյութ/

Հեբրիդյան կղզիներում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության զորավարժարանում սկսվել է Dragonfire լազերային մարտական համակարգի (LDEW) փորձարկումը, որի ժամանակ առաջին անգամ իրական օդային թիրախ է խոցվել։

Техкульт-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների բռնկումը ցույց է տալիս, որ լազերային զենքերն աստիճանաբար դառնում են ռազմական գործողությունների գնալով ավելի ակտիվ մասնակից:

Դրա հիմնական պատճառը միլիոնավոր դոլարներ արժեցող և դժվար մատակարարվող ՀՕՊ հրթիռներն են, մինչդեռ լազերային առաջին կրակոցը 13 դոլար է արժեցել:

Լազերի առավելություններն են մեկ կրակոցի ցածր արժեքը, հեռահարությունը և միաժամանակ մի քանի թիրախ ոչնչացնելու ունակությունը։

Փորձարկումների ժամանակ ֆունտ մետաղադրամի չափով թիրախը (23 մմ տրամագծով) խոցվել է 1 կմ հեռավորության վրա:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ