2 միլիարդ դոլար արժողության զբոսանավ՝ սուզանավի մեջ. /Տեսանյութ/
Migaloo M5-ն աշխարհի առաջին սուզանավն է, որը իր 165 մետր երկարությամբ, կինոթատրոնով և լողավազաններով, ըստ էության, սուպերզբոսանավ է սուզանավի ներսում:
Այն սպասարկում են անձնակազմի 40 անդամները և կարող է տեղավորել 20 մեծահարուստ ուղևորների:
2 միլիարդ դոլար արժողությամբ ստորջրյա սուպերզբոսանավը, որը նախագծվել է Գրացում գտնվող Migaloo դիզայներական ընկերության կողմից, թույլ կտա սեփականատերերին բառացիորեն փախչել ցամաքի կյանքից՝ չորս շաբաթ մնալով 188 մետր ջրի տակ:
Աշխարհի հարուստները կվարեն ջրային մոտոցիկլետներ, կվայելեն քեյթսերֆինգը, կշրջեն վեց հոգանոց երկու մինի սուզանավերից մեկով կամ ուղղաթիռով:
Այս հսկա սուզանավի ամենագրավիչ հատկանիշը 36 տեղանոց՝ ապակյա պատերով ճաշասենյակն է, որը բացում է ստորջրյա պանորամային տեսարաններ:
Այս պահին Migaloo M5 զբոսանավը մնում է կոնցեպտ, շուկայում դրա թողարկման ամսաթիվը նշված չէ:
Մանրամասները՝ կից տեսանյութում: