Հատուկ ստորաբաժանման զինվորները անհետ կորել են. /Տեսանյութ/
ԱՄՆ ծովային հետևակի «Ծովային կատուներ» ստորաբաժանման 2 մարտիկներ անհետացել են Եմենում իրանական արտադրության զենքերի առգրավման գործողության ժամանակ:
Այժմ ենթադրվում է, որ մահացած են:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 11-ին, երբ նրանք նավ են նստել Սոմալիի ափերի մոտ։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ փոթորկալից ծովը քշել է առաջինին, իսկ երկրորդը նետվել է նրա հետևից՝ փրկելու համար։
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ այժմ փորձեր են արվում դիակները դուրս բերելու համար:
ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Իսպանիայի օդային և ռազմածովային ստորաբաժանումները 10 օր անցկացրեցին ավելի քան 21,000 քառակուսի մղոն (54,389 քառակուսի կմ) տարածքը զննելով՝ օվկիանոսագետների և օդերևութաբանների օգնությամբ նրանց գտնելու համար:
Նշենք,որ Navy Seals-ը ծովային հատուկ ռազմական ուժերի անդամներ են, որոնք պատասխանատու են դժվարին առաջադրանքների համար, ներառյալ հետախուզությունը և գաղտնի գործողություններ իրականացնելը:
Մանրամասները՝ կից տեսանյութում: