Հրաբուխ է ժայթքել. /Տեսանյութ/
AP-ի փոխանցմամբ՝ Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Մերապի հրաբուխը՝ իր լանջերով այրող գազով ամպեր և լավայի հեղեղներ տարածելով, միաժամանակ այլ գործող հրաբուխներ են ժայթքել ամբողջ երկրում՝ հանգեցնելով հազարավոր մարդկանց տարհանմանը:
Ինդոնեզիայի Երկրաբանական աղետների տեխնոլոգիաների հետազոտության և զարգացման կենտրոնի ղեկավար Ագուս Բուդի Սանտոսոն հայտնում է, որ ժայթքումը վերջինն է այն ժամանակվանից, երբ իշխանությունները 2020 թվականի նոյեմբերին զգոնության մակարդակը բարձրացրին երկրորդ ամենաբարձր մակարդակի այն բանից հետո, երբ սենսորները հայտնաբերեցին աճող ակտիվություն:
Տաք օդի սյունը բարձրացել է 100 մետր՝ մի քանի գյուղ ծածկելով մոխրով։
Զոհեր չկան։
Մերապին ամենաակտիվն է ամբողջ երկրում գտնվող ավելի քան 120 հրաբուխներից:
Իշխանությունները լանջերին ապրող բնակիչներին խորհուրդ է տրվել 7 կիլոմետր հեռավորության վրա մնալ խառնարանի բերանից և տեղյակ լինել հոսող լավայի հնարավոր սպառնալիքների մասին։
Մանրամասները՝ կից տեսանյութում: