Տոմսերը թանկացրել են. /Տեսանյութ/
Ֆրանսիայի ամենամեծ թանգարաններից մեկի՝ Լուվրի մուտքի տոմսի արժեքը բարձրացել է 30%-ով։
Հաստատության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ տոմսի արժեքն այժմ կազմում է 22 եվրո՝ նախկին 17 եվրոյի փոխարեն:
Այնուամենայնիվ, մինչև 18, ինչպես նաև ԵՄ երկրների մինչև 26 տարեկան այցելուները դեռևս ունեն թանգարան անվճար մուտքի իրավունք։
Ouest-France թերթի փոխանցմամբ՝ Լուվրի տնօրինությունն արժեքի փոփոխությունը բացատրում է գնաճով և էներգիայի ծախսերի աճով։
Հրապարակման մեջ նշվում է, որ տոմսերի գների բարձրացման որոշումը կայացվել է 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերով, երբ մայրաքաղաքը պետք է սովորականից ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունի։
Նշենք, որ վերջին 7 տարվա մեջ սա առաջին գների բարձրացումն է աշխարհի ամենաբարձր հաճախելիություն ունեցող թանգարանում:
Միայն անցած տարի Լուվրն ընդունել էր 8,9 միլիոն զբոսաշրջիկ:
Մանրամասները՝ կից տեսանյութում: