19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Տեխնոլոգիական մատանին այժմ կչափի սրտի զարկերը և ակտիվությունը. /Տեսանյութ/

Helio Ring անունով մատանին տեխնոլոգիական նոր նվաճում է, որը կօգնի հաշվել սրտի զարկերը, հետևել ֆիզիկական ակտիվությանը, քնին, մարզումներին, ինչպես նաև հագեցած է էլեկտրոդերմալ ակտիվության սենսորով և կարող է որոշել սթրեսի մակարդակը:

Huami ընկերությունը, որը հայտնի է Xiaomi-ի համար իր խելացի Band ապարանջանների մշակմամբ, ներկայացրել է բոլորովին նոր արտադրանք իր Amazfit ապրանքանիշի ներքո:

Սա խելացի մատանի է, որն ընդհանուր կարողություններով նման է խելացի ապարանջանին, բայց պատրաստված է այլ ձևով:

Նման ապրանքները շուկայում նորություն չեն, բայց, նախ՝ դրանք դեռ շատ քիչ են, և երկրորդ՝ մեծ մասն արտադրվում է քիչ հայտնի կամ բոլորովին անհայտ ընկերությունների կողմից։

Մեկ լիցքավորմամբ խելացի մատանին կարող է աշխատել հինգ օր:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ