06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը մենամարտի է դուրս գալու. /Տեսանյութ/

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ առաջիկա մենամարտի մասին։

MMA Junkie-ն հայ մարզիկի հետ հարցազրույցից փոխանցում է.

«Ես կարծում եմ, որ կարող եմ արդեն առաջին ռաունդում հասնել հաղթանակի։

Ես կապացուցեմ, որ լավագույնն եմ այս գործում։

Ես կարող եմ նրան տապալել առաջին ռաունդում եւ ցույց տալ, որ արժանի եմ չեմպիոնական գոտու համար մենամարտի։

Օլիվեյրային հաղթելուց հետո տիտղոսի համար կմենամարտեմ Իսլամ Մախաչեւի հետ։

Ես մտադիր եմ նրա հետ մենամարտել արդեն ամռանը»:

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը Օլիվեյրայի հետ մենամարտը նախատեսված է ապրիլի 13-ին Լաս Վեգասում, UFC 300 մրցաշարում:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ