08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Փաշինյանի սանիկը՝ Արմավիրի մարզպե՞տ. Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, կողմնորոշվել է Արմավիրի նոր մարզպետի հարցում եւ այդ պաշտոնում կնշանակի իր սանիկ Դավիթ Խուդաթյանին, ով Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարն է։ Համենայնդեպս, երեկ Խուդաթյանի աշխատակազմում՝ Արմավիր խոշորացված համայնքում, արդեն վերջինիս փոխարինողի հարցն է քննարկվել։
Ըստ որոշ տեղեկությունների՝ համայնքի ավագանին Խուդաթյանի փոխարեն ղեկավար կընտրի նրա առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին։ Հիշեցնենք, որ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնազրկվեց անցած շաբաթ, Փաշինյանի՝ մարզ կատարած այցից եւ մարզում վերանորոգված դպրոցի սանհանգույցի անորակ «դուշի» բացահայտումից հետո:

Այս եւ այհլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ