18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել. /Տեսանյութ/

Kyodo գործակալությունը հայտնում է, որ Ճապոնիայում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի:

Անհետ կորածները 240-ից ավելին են:

Վերջին տվյալներով՝ հզոր երկրաշարժի և դրան հաջորդող հետցնցումների հետևանքով ավելի քան 250 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։

Որոնողափրկարարական գործողություններում ներգրավվել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի 4600 անդամ։

Ամենամեծ վնասը կրել է Իսիկավա պրեֆեկտուրան. այնտեղ ավերվել է ավելի քան 250 տուն, հրդեհները ոչնչացրել են ևս 200 շինություն։

Տեղի իշխանությունները նախազգուշացնում են, որ այդ տվյալները վերջնական չեն, քանի որ շարունակվում է վնասի չափի գնահատումը։

Մանրամասները կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ