06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Իսրայելը հայտարարել է, որ պատերազմը Գազայում կշարունակվի ողջ 2024թ. /Տեսանյութ/

Իսրայելական բանակը հայտարարել է, որ պատերազմը Գազայում կշարունակվի 2024 թվականին:

Նոր տարվա ուղերձում Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) խոսնակն ասել է, որ զորքերի տեղակայումը ճշգրտվում է «երկարատև մարտերին» նախապատրաստվելու համար:

Դանիել Հագարին ասել է, որ որոշ զորքեր, հատկապես պահեստազորայինները, վերախմբավորվելու նպատակով դուրս կբերվեն:

«Այդ զորաշարժերը նպատակ ունեն ապահովելու 2024 թվականին պատերազմի պլանավորումն ու նախապատրաստումը»,- ասել է նա։

Իսրայելի պաշտպանության բանակը պետք է նախօրոք պլանավորի` հասկանալով, որ կլինեն լրացուցիչ գործողություններ, և մարտերը կշարունակվեն տարվա մնացած ժամանակահատվածում»:

Նա ասաց, որ որոշ պահեստազորայիններ կլքեն Գազան, որպեսզի նրանց թույլ տա «վերալիցքավորվել գալիք գործողություններից առաջ»:

Ըստ ՀԱՄԱՍ-ի ղեկավարած առողջապահության նախարարության՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում սպանվել է մոտ 21,978 մարդ, հիմնականում կանայք և երեխաներ:

Նշենք, որ նույն ժամանակահատվածում Գազայում վիրավորվել է 56,697 մարդ:

Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 156 և վիրավորվել 246 մարդ, ավելացրել է նախարարությունը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ