Հայտնի ատրճանակի գյուտարար Գաստոն Գլոքը մահացել է 94 տարեկան հասակում. /Տեսանյութ/
94 տարեկան հասակում մահացել է ավստրիացի ինժեներ Գաստոն Գլոկը, ով նախագծել է Glock ատրճանակը։
Գլոկը նախագծել և արտոնագրել է թեթև 9 միլիմետրանոց կիսաավտոմատ ատրճանակ, որը կարող է արձակել 18 կրակոց և հեշտությամբ լիցքավորվել:
Ատրճանակը հավատարիմ հետևորդներ ձեռք բերեց ամբողջ աշխարհում զինվորականների և ոստիկանների շրջանում և օգտագործվել է անվտանգության անձնակազմի, զենքի սեփականատերերի և հանցագործների կողմից:
Glock ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ իր հիմնադրի կյանքը «կշարունակվի նրա ոգով»:
Դրա վերելքը պայմանավորված էր ամերիկյան փոփ մշակույթով և հոլիվուդյան բլոկբաստերներում, այդ թվում՝ «The Matrix Reloaded» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմում հայտնվելով:
Չնայած իր ատրճանակի հանրաճանաչությանը՝ Գլոկը նկարագրվում է որպես մեկուսի միլիարդատեր, ով իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Ավստրիայի լճի ափին գտնվող կալվածքում:
Նա հազվադեպ էր լրահոսում, միայն վերնագրերում էր, առաջին անգամ, երբ 2012-ին լույս տեսավ իր բիզնեսի մասին գիրքը, ապա՝ իր առաջին կնոջից բաժանվելուց հետո և երբ 1990-ականների վերջին գործարար գործընկերը փորձեց նրան սպանել:
Վերջին միջադեպի ժամանակ վարձու մարդասպանը՝ պրոֆեսիոնալ ըմբիշ, յոթ անգամ ռետինե մուրճով հարվածել է նրա գլխին, սակայն այն ժամանակ 70-ամյա Գլոկը հակահարված է տվել և կարողացել է նոկաուտի ենթարկել իր հարձակվողին:
Glock ընկերությունը նշել է, որ իր առաջնորդը «հեղափոխել է փոքր զենքի աշխարհը» և «հաջողել է հաստատել Glock ապրանքանիշը որպես ձեռքի զենքի արդյունաբերության համաշխարհային առաջատար»։
Փոլ Բարեթը՝ Glock. The Rise of America’s Gun-ի հեղինակը, գրել է, որ զենքը դարձել է «ժամանակակից քաղաքացիական ատրճանակների Google-ը՝ իր արտադրանքի կատեգորիան սահմանող ռահվիրա ապրանքանիշը»: