24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ինչխոր սաղ Արցախը տվավ, մե օրմ էլ Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերը կհանձնե ու կըսե, որ դժգույն ու դժբախտ գյուղեր էին». OragirNews

Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները ահազանգում են, որ մտավախություն ունեն, որ գործող իշխանությունը իր գործողություններով դատարկում է գյուղերը։ Գյուղացիները անհանգստանում են իշխանության կողմից հրամցված օպտիմալացում բառից։ Այս դեպքում խոսքը վերաբերվում է կառավարության հերթական որոշմանը, ըստ որի՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները հարևան համայնքների դպրոցների հետ են միավորվելու։

«Մեր գյուղը` Գետքը, շատ լավ դպրոց ունի, 70 քանի աշակերտ ունի, շենքը լավ վիճակում է, բայց հմի պտի երեխեքը Երազգավորս հասնին։ Անհեթեթ, հերթական հիմար ու անհասկանալի որոշումը, չնայած լավ էլ հասկանալի որոշում է։ Նիկոլը կըսեր, որ 2050 թվականին, Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի պտի հասնի, մարդը նկատի ուներ ադրբեջանցի փախստականներն էլ հետը։ Ինչ ըսեց, էրեց, ինչ ըսեց․ նույն րոպեին էրեց։ Համայնքները խոշորացրեցրին, միադմ կըսե՞ք՝ ինչը բարելավվեց, որ հմի էլ դպրոցները կբարելավվեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է սահմանամերձ Գետքի բնակիչը։ Գյուղի մեկ այլ բնակիչ էլ ասում է՝ ամեն ինչ կենեն, որ սահմանամերձ գյուղերը դատարկվեն, մարդն իրա երեխաներին վերցնի կամ երկրից գնա կամ քաղաք տեղափոխվի։

«Հեչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ սահմանամերձ գյուղում ապրելը դժվար է, ամեն մարդ չի գա ըստեղ՝ ապրի։ Մե չափառմ էն կողմ թուրքն է, կողքից, որ մոլլեն մե քիչմ բարձր աղոթե, նամազի ձայնը մեր գյուղ կհասնի, հմի մտադրված կդատարկեն գյուղերը։ Ըսոնք ըդքան գիտակցություն չունին, որ հասկանան, որ դպրոցը փակեցիք, գյուղի ծուխը կմարի»,-ասում է Գետքի բնակիչը։ Ամասիայի բնակիչն էլ ասում է, որ չի զարմանա, եթե մի օր արթնանա և իր կողքին ապրող թուրք հարևաններ տեսնի։ «Ինչխոր սաղ Արցախը տվավ, մե օրմ էլ Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերը կհանձնե ու կըսե, որ դժգույն ու դժբախտ գյուղեր էին»,-եզրափակում է Ամասիայի բնակիչը։ Մարդիկ մեզ հետ զրույցում նշում են, որ պարբերաբար նման խոսակցություններ են լինում, եւ իրենք լուրջ անհանգստություններ ունեն, որ իրենց նախապատրաստում են նոր իրավիճակին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ